http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_06-08_2021/Weather_07_2021/Texekagir%2029_07_2021_1.png

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (29.07-03.08.2021թ.)

Պայմանական նշաններ

29.07.2021թ.

Երևան քաղաքում՝
Հուլիսի 29-ին՝ երեկոյան ժամերին, 31-ին, օգոստոսի 01-02-ին՝ կեսօրից հետո առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ: Հուլիսի 30-ին, օգոստոսի 03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 29-ին, 31-ին, օգոստոսի 03-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 01-02-ին՝ շրջանների զգալի մասում՝ հիմնականում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

    Երևան քաղաքի հուլիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ                       

  • Օդի առավելագույն ջերմաստիճան                  39.9°C (2000թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան                      14.1°C (1982թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան                 25.3°C