http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_06-08_2021/Weather_07_2021/Texekagir%2026_07_2021_1.png

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (26-31.07.2021թ.)

Պայմանական նշաններ

26.07.2021թ.

Ուշադրություն

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Երևան քաղաքում՝
Հուլիսի 26-ի ցերեկը, 27-ին, 29-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 
Հուլիսի 28-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 26-27-ին, 29-ին, 31-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 28-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։

    Երևան քաղաքի հուլիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ                       

  • Օդի առավելագույն ջերմաստիճան                  38.5°C (1966թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան                      13.7°C (1988թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան                 25.1°C