http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_06-08_2021/Weather_07_2021/Texekagir%2024_07_2021_1.png

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (24-29.07.2021թ.)

Պայմանական նշաններ

24.07.2021թ.

Ուշադրություն

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Երևան քաղաքում՝
 Հուլիսի 24-ի ցերեկը, 25-27-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 24-ին, 27-ին, 29-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Հուլիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 24-26-ին՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 28-29-ին կնվազի 3-5 աստիճանով։

    Երևան քաղաքի հուլիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ                       

  • Օդի առավելագույն ջերմաստիճան                  38.5°C (2000թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան                      13.1°C (1956թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան                 25.3°C