http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_06-08_2021/Weather_07_2021/Texekagir%2022_07_2021_1.png

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (22-27.07.2021թ.)

Պայմանական նշաններ

22.07.2021թ.

Ուշադրություն

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Երևան քաղաքում՝
Հուլիսի 22-ի երեկոյան ժամերին, 23-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ: Հուլիսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 22-24-ին, 27-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Հուլիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ին՝  ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 25-26-ին՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

    Երևան քաղաքի հուլիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ                       

  • Օդի առավելագույն ջերմաստիճան                  38.0°C (1989թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան                      15.7°C (1976թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան                 25.3°C