http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_06-08_2021/Weather_07_2021/Texekagir%2019_07_2021_1.png

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (19-24.07.2021թ.)

Պայմանական նշաններ

19.07.2021թ.

Ուշադրություն

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 19-20-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով՝ հուլիսի 19-21-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Երևան քաղաքում՝
 Հուլիսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 19-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 22-24-ին հիմնականում կեսօրից հետո  առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ին՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

    Երևան քաղաքի հուլիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ                       

  • Օդի առավելագույն ջերմաստիճան                  38.6°C (1980թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան                      13.0°C (1969թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան                 25.2°C