http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_06-08_2021/Weather_07_2021/Yerevan%2017_07_2021.png

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (17-22.07.2021թ.)

Պայմանական նշաններ

17.07.2021թ.

Ուշադրություն

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 17-20-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով՝ հուլիսի 19-21-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Երևան քաղաքում՝
Հուլիսի 17-ի ցերեկը,  19-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 18-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 18-20մ/վրկ։

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 17-ի ցերեկը, 19-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Հուլիսի 18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
 Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։
 Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-20-ին՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։