http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_06-08_2021/Texekagir_15_07_2021_1.jpg

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (15-20.07.2021թ.)

Պայմանական նշաններ

15.07.2021թ.

Ուշադրություն
Սահարա անապատից    արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված  հուլիսի 16-20-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով, հուլիսի 19-20-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում,  Սյունիքի հովտային շրջաններում  և Երևանում ցերեկային ժամերին  հասնելով +40․․․+42 աստիճանի։

Երևան քաղաքում՝
Հուլիսի 15-ի ցերեկը, 16-ին` գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ,:  Հուլիսի 16-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ ։ Հուլիսի 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 15-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ին՝  կեսօրից հետո՝  առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ արագությամբ։ Հուլիսի 17-ին, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-20-ին՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով։

Երևան քաղաքի հուլիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան                38.0°C (2000թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան                    12․3°C (1961թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան               25.0°C