http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_06-08_2021/Weather_07_2021/Texekagir%2013_07_2021_1.png

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (13-18.07.2021թ.)

Պայմանական նշաններ

13.07.2021թ.

Ուշադրություն
Հուլիսի 13-18-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Երևան քաղաքում՝
Հուլիսի 13-ի երեկոյան ժամերին, 14-16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Հուլիսի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 13-ին, 16-18-ին հիմնականում կեսօրից հետո և գիշերը՝ առանձին շրջաններում, 14-15-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-15-ին՝ ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, 16-18-ին՝ ցերեկն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքի հուլիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան                38.1°C (1998թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան                    11․9°C (1974թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան               24.8°C