http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_06-08_2021/Weather_07_2021/Texekagir%2008_07_2021_1.png

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (08-13.07.2021թ.)

Պայմանական նշաններ

08.07.2021թ.

Ուշադրություն
Հուլիսի 08-13-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Երևան քաղաքում՝
Հուլիսի 08-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 09-10-ին՝ կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 08-ին, 10-13-ին՝ առանձին շրջաններում, 09-ին՝ շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 09-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 11-13-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքի հուլիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան                38.6°C (1986թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան                    12․6°C (1957թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան               24.0°C