http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/Yerevan%20prognoz.JPG

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (04-09.07.2021թ.)

                                                                                                                                                                                                                                                                                Պայմանական նշաններ
04.07.2021թ.

Ուշադրություն
Հուլիսի 04-09-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Երևան քաղաքում՝
Հուլիսի 04-06-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 07-09-ին՝ երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: 

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 04-06-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 07-09-ին՝ առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 04-ին ցերեկը  կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև 05-08-ին՝ ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5  աստիճանով։