http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_06-08_2021/Texekagir%2002_07_2021_1.png

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (02-07.07.2021թ.)

Պայմանական նշաններ

02.07.2021թ.

Ուշադրություն
Հուլիսի 02-07-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Երևան քաղաքում՝
Հուլիսի 02-03-ին, 07-ին՝ երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Հուլիսի 04-06-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 02-03-ին, 06-07-ին՝ առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։
Հուլիսի 04-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 03-04-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 05-07-ին՝ ցերեկը նույնքան կնվազի։

Երևան քաղաքի հուլիսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան                34.7°C (1989թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան                    11․3°C (1957թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան               23.2°C