http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_06-08_2021/Texekagir_30_06_2021_1.jpg

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (30.06-05.07.2021թ.)

Պայմանական նշաններ

30.06.2021թ.

Ուշադրություն
Հունիսի 30-ից հուլիսի 05-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Երևան քաղաքում՝
Հունիսի 30-ին, հուլիսի 01-03-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Հուլիսի 04-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`
Հունիսի 30-ին, հուլիսի 01-05-ին առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով, հուլիսի 01-04-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքի հուլիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան                37.5°C (2000թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան                    11․9°C (1994թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան               23.0°C