http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_06-08_2021/Texekagir%2029_06_2021_1.png

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (29.06-04.07.2021թ.)

Պայմանական նշաններ

29.06.2021թ.

Ուշադրություն
Հունիսի 29-ից հուլիսի 04-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Երևան քաղաքում՝
Հունիսի 29-30-ին, հուլիսի 01-03-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Հուլիսի 04-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`
Հունիսի 29-30-ին, հուլիսի 01-04-ին առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին՝ ցերեկը աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքի հունիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան                35.4°C (2000թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան                    10․0°C (2004թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան               22.9°C