http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_06-08_2021/Texekagir%2028_06_2021_1.png

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (28.06-03.07.2021թ.)

Պայմանական նշաններ

28.06.2021թ.

Ուշադրություն
Հունիսի 28-ից հուլիսի 03-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

 

Երևան քաղաքում՝
Հունիսի 28-30-ին, հուլիսի 01-03-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։  Ամպրոպի ժամանակ սպասվում է  քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

Հանրապետության տարածքում`
Հունիսի 28-30-ին, հուլիսի 01-03-ին առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 28-30-ին՝ ցերեկը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Երևան քաղաքի հունիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան                35.9°C (1980թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան                     9․4°C (1994թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան               22.8°C

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն
Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2021 թվականի աշնանացան ցորենի կաթնային հասունացումը լեռնային շրջաններում սպասվում է հուլիսի 5-10-ն ընկած ժամանակահատվածում, որը  բազմամյա միջին արժեքներից շուտ է 15-20օր։