http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_06-08_2021/Texekagir%2017_06_2021_1.png

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (17-22.06.2021թ.)

Պայմանական նշաններ

17.06.2021թ.

Ուշադրություն
Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում, Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Երևան քաղաքում՝
Հունիսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`
Հունիսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքի հունիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան                36.0°C (2000թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան                    10․2°C (1988թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան                21.3°C

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն
2021թ․ հունիս ամսվա սկզբից դիտված և կանխատեսվող եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ բույսերի վեգետացիայի ժամանակահատվածում գրանցված օդի հարաբերական նվազագույն խոնավության (14-31%), տեղումների երկարատև անբավարարության և օդի բարձր ջերմաստիճանների (37-39°C, Արենիում՝ 40°C) հետևանքով հանրապետությունում ստեղծվել են երաշտային պայմաններ, որով պայմանավորված անհրաժեշտ է հաճախակի ոռոգում կատարել։