http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_06-08_2021/Texekagir%2007_06_2021_1.png

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (07-12.06.2021թ.)

Պայմանական նշաններ

07.06.2021թ.

Երևան քաղաքում՝
Հունիսի 07-ի  ցերեկը,  08-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին  հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Հունիսի 07-ի ցերեկը, 08-11-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Հունիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքի հունիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան                35.1°C (2006թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան                     6․5°C (1968թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան                19.6°C

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն
Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝  2021 թվականի աշնանացան ցորենի հասկակալումը լեռնային շրջաններում սպասվում է հունիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում, որը բազմամյա միջին արժեքներից շուտ է 10-15օր։