http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_06-08_2021/Texekagir1_06_2021_1.png

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (01-06.06.2021թ.)

Պայմանական նշաններ

01.06.2021թ.

Երևան քաղաքում՝
Հունիսի 01-ի ցերեկը, 02-06-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Հունիսի 01-ի ցերեկը, 02-ին, 04-ին` կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում, 05-06-ի գիշերը՝  առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Հունիսի 03-ին, 06-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-22մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքի հունիսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան                35.3°C (1990թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան                     5․6°C (1967թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան                19.3°C

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության  կանխատեսում
Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝  2021թ.  հացահատիկային  մշակաբույսերի  հանրապետական  միջին բերքատվությունը (վեգետացիայի վերսկսման պահին)  մեկ հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն՝ 19ց, գարնանացան գարի՝ 15ց, որը նորմայի սահմաններում է (16-20ց)։