http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_04_05_2021/Texekagir_03_05_2021_1.jpg

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (03.05-08.05.2021թ.)

Պայմանական նշաններ

03.05.2021թ.

Երևան քաղաքում՝
Մայիսի 03-04-ի,  06-07-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 05-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: Մայիսի  08-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝
Մայիսի 03-04-ի, 06-07-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 05-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 08-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 03-04-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 05-ի ցերեկը կնվազի 7-9  աստիճանով: