http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_04_05_2021/Texekagir_30_04_2021_1.jpg

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (30.04-05.05.2021թ.)

Պայմանական նշաններ

30.04.2021թ.

Երևան քաղաքում՝
Ապրիլի 30-ին՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 01-02-ին, 05-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: Մայիսի 03-04-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 30-ին, մայիսի 03-04-ին՝ առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 01-02-ին, 05-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։  Օդի ջերմաստիճանը մայիսի 01-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով,  02-04-ին՝ աստիճանաբար ցերեկը նույնքան կբարձրանա:               

Երևան քաղաքի ապրիլի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ
·    Օդի առավելագույն ջերմաստիճան                  25.80C (2001թ.)
·    Օդի նվազագույն ջերմաստիճան                       3.50C (1990թ.)
·    Օդի միջին օրական ջերմաստիճան               13.70C