http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_04_05_2021/Texekagir%2009_04_2021_1.png

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (09-14.04.2021թ.)

Պայմանական նշաններ

09.04.2021թ.

Երևան քաղաքում՝
Ապրիլի 09-ի և  12-ի  ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-11-ին, 13-14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ապրիլի 10-11-ին սպասվում է քամու ուժգնացում 17-22մ/վրկ։

Հանրապետության տարածքում՝
Ապրիլի  09-ին, 12-ին՝ կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 10-11-ին, 13-14-ին՝  շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝  հյուսիս-արևմտյան՝  5-10մ/վրկ, ապրիլի 10-11-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ:
Օդի ջերմաստիճանն  ապրիլի  10-14-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: 

Երևան քաղաքի ապրիլի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ
  • Օդի առավելագույն ջերմաստիճան      27.2°C (1998թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան          -3.4°C (1997թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    12.5°C