http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_04_05_2021/Texekagir%2008_04_2021_1.png

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (08-13.04.2021թ.)

Պայմանական նշաններ

08.04.2021թ.

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 8-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Ապրիլի 8-9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +30…+33, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։

Երևան քաղաքում՝
Ապրիլի 08-ի ցերեկը, 09-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-13-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:  
Ապրիլի 10-11-ին սպասվում է քամու ուժգնացում 17-22մ/վրկ։

Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 08-ի ցերեկը, 09-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 09-ի երեկոյան ժամերին  հյուսիսային շրջաններում,  10-13-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 5-10մ/վրկ, ապրիլի 10-11-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի  08-ի ցերեկը, 09-ին աստիճանաբար կբարձրանա 3-4,  ապրիլի 10-12-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: 

Երևան քաղաքի ապրիլի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ
  • Օդի առավելագույն ջերմաստիճան      26.9°C (1975թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան          -0.1°C (1981թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    12.4°C