http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_03_2021/Texekagir%2012_03_2021_1.png

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (12-17.03.2021թ.)

Պայմանական նշաններ

12.03.2021թ.

Ուշադրություն

Մարտի 12-ի ցերեկը հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 12-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

Երևան քաղաքում՝
Մարտի 12-ի ցերեկը  քաղաքի առանձին հատվածներում սպասվում է ձյուն,  քամու ուժգնացում 17-20մ/վրկ։
Մարտի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Հանրապետության տարածքում՝
Մարտի 12-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում սպասվում  է ձյուն։
Մարտի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10մ/վրկ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը կնվազի 4-5, 13-ի գիշերը 9-10 աստիճանով։

Երևան քաղաքի մարտի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ
  • Օդի առավելագույն ջերմաստիճան                       18.30C (1968թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան                           -17.50C (1985թ.)
  •  Օդի միջին օրական ջերմաստիճան                         5.40C