http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_03_2021/Texekagir%2011_03_2021_1.png

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (11-16.03.2021թ.)

Պայմանական նշաններ

11.03.2021թ.

Ուշադրություն

Մարտի 11-ի ցերեկը, 12-ին հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 11-ի ցերեկը լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50սմ-ով։ Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

Երևան քաղաքում՝
Մարտի 11-ի ցերեկը, 12-ին ժամանակ առ ժամանակ  սպասվում են տեղումներ, 11-ի ցերեկը ձնախառն անձրև, 12-ին՝ ձյուն։
Մարտի 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝
Մարտի 11-ի ցերեկը, 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, 11-ի ցերեկը՝  լեռնային և նախալեռնային  շրջաններում, 12-ին՝ հանրապետության ողջ տարածքում ձյան տեսքով։
Մարտի 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10մ/վրկ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։ 
Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ին՝ ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը ևս 9-10 աստիճանով։

Երևան քաղաքի մարտի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ
  • Օդի առավելագույն ջերմաստիճան                       18.10C (1998թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան                           -16.30C (1985թ.)
  •  Օդի միջին օրական ջերմաստիճան                         4.80C

Հողի արդյունավետ խոնավության պաշարների գնահատականն աշնանացան ցորենի դաշտում.
Ըստ ագրոօդերևութաբանական մասնագիտացված հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2021թ․ մարտի 10-ի դրությամբ հողի արդյունավետ խոնավության պաշարները կազմել են Լոռու մարզում 0-20սմ շերտում 17-30մմ, 0-50սմ շերտում՝ 41-76մմ, Շիրակի մարզում՝ 30-33մմ; 73-80մմ, Սյունիքի մարզում` 0-20սմ շերտում  41մմ, 0-50սմ շերտում` 96մմ, որը նորմայի սահմաններում է։