http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_03_2021/Yerevan%2008_03_2021.JPG

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (08-13.03.2021թ.)

Պայմանական նշաններ

08.03.2021թ.

Ուշադրություն

Մարտի 8-ին Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված,հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն: 

Երևան քաղաքում՝

Մարտի 8-ի ցերեկը, 11-12-ին սպասվում են տեղումներ: Մարտի 9-10-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

 Հանրապետության տարածքում՝

Մարտի 8-ի ցերեկը, 11-12-ին շրջանների զգալի մասում, 9-ի և 13-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 9-ի ցերեկը, 10-ին, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։