http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_03_2021/Yerevan%2007_03_2021.JPG
07.03.2021թ.
Ուշադրություն
Մարտի 8-ին Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված,հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:
Երևան քաղաքում՝
Մարտի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 11-12- ին սպասվում են տեղումներ: Մարտի 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝
Մարտի 7-ին կեսօրից հետո, 8-ին, 11-12-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։
Մարտի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։