http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_03_2021/Texekagir%2005_03_2021_1.png

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (05-10.03.2021թ.)

Պայմանական նշաններ

05.03.2021թ.

Երևան քաղաքում՝
Մարտի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում  են տեղումներ:

Հանրապետության տարածքում՝
Մարտի 5-ի ցերեկը, 9-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, 7-ին կեսօրից հետո, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։
Մարտի 6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-ին՝ ցերեկը  աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը կնվազի 5-7  աստիճանով։

Երևան քաղաքի մարտի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ
  • Օդի առավելագույն ջերմաստիճան                        21.60C (2004թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան                           -22.80C (1985թ.)
  •  Օդի միջին օրական ջերմաստիճան                         3.80C