http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_02_2021/Yerevan%2020_02_2021.JPG

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (20-25.02.2021թ.)

Պայմանական նշաններ

20.02.2021թ.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված  փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք։ Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևան քաղաքում՝
      Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 25-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Փետրվարի 21-ի ցերեկը, 22-24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:  

Հանրապետության տարածքում՝

      Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 25-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը  Սյունիքում և Արցախում,25-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Փետրվարի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին գիշերը աստիճանաբար կնվազի  7-9 աստիճանով։