AM RU EN

ԳԱԳԻԿ ՀԱՄԼԵՏԻ ՍՈՒՐԵՆՅԱՆ

 

Տնօրենի տեղակալ

Հասցե. ՀՀ, ք. Երևան, Ա. Միկոյան 109/8
Հեռախոս՝   (+374 12) 317962
էլ.հասցե`   g.surenyan@env.am


 

 

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Ծննդյան թիվը և վայրը
1984թ. սեպտեմբերի 16, ք.Երևան

Կրթությունը
2006թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը՝ հիդրոօդերևութաբանության բակալավրի որակավորմամբ
2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը՝ աշխարհագրության մագիստրոսի որակավորմամբ
2009-2010թթ. հանդիսացել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի հայցորդ

Աշխատանքային  գործունեությունը
2004-2006թթ.՝ «Հայաստանի    հիդրոօդերևութաբանության    և    մոնիտորինգի    պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի  օդերևութաբանական  կանխատեսումների բաժնի գլխավոր մասնագետ
2007-2014թթ.՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի  պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանության կենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ
2015-2016թթ․՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ
2017-2020թթ.՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանության կենտրոնի պետ
2020թ. հունիսի 18-ից ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

2015թ.– առ այսօր՝ «Կլիմայի փոփոխության մասին երրորդ ազգային հաղորդագրության» փորձագետ
2019թ.՝ «Կլիմայի փոփոխության մասին չորրորդ ազգային հաղորդագրության» փորձագետ
2020թ. հունիսի 18-ից` ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

Օտար լեզուներ
Ռուսերեն, անգլերեն

Գիտական աստիճանը և կոչումը
Աշխարհագրական գիտությունների թեկնածու

Գիտական աշխատություններ
Հեղինակ է 35 գիտական հրատարակումների և 1 մենագրության

Պարգևներ  և խրախուսանքներ
2012թ. Պարգևատրում Երևանի քաղաքապետի շնորհակալագրով՝   արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում ակտիվ աշխատանքի կապակցությամբ
2012թ.  Պարգևատրում ԱԻՆ նախարարի  շնորհակալագրով՝  օդերևութաբանի օրվա կապակցությամբ
2016թ.  Պարգևատրում ԱԻՆ նախարարի  «փրկություն, օգնություն, կանխարգելում» մեդալով՝ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ
2023թ.  Պարգևատրում  վարչապետի շնորհակալագրով` Օդերևութաբանի օրվա կապակցությամբ, երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 երեխա