http://armmonitoring.am/images/emic_am.gif

AM RU EN

ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍՎԱ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԱՄՍՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ (2021թ.)

      Փետրվար  ամսվա  կլիմայական բնութագիրը

       Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5...-8⁰C, որը 1⁰C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է:
      Փետրվարին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում շատ բազմազան է: Ըստ բարձրության ջերմաստիճանը նվազում է: Մինչև 800 մետր բարձրության վրա (Իջևան, Ալավերդի, Բերդ, Մեղրի) միջին ամսական ջերմաստիճանը դրական է` մոտ 2°C, 800-1000 մետր բարձրության վրա (Արարատյան դաշտ, Վայոց Ձոր ցածրադիր մասեր)` -1…-2⁰C, 1000-1500մ բարձրության վրա  (Լոռի, Արագածոտնի և Սյունիքի նախալեռնային շրջաններ)` -2⁰C, 1500-2000 մետրի վրա (Շիրակ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններ, Գեղարքունիք)` -4…-6⁰C: Փետրվար ամսվա բացարձակ նվազագույն ջերմաստիճանը` դիտվել է  Պաղակնում` -41⁰C (1947թ), և Աշոցքում` -40⁰C(1946թ.): Երևանում փետրվարի միջին ջերմաստիճանը –0.9⁰C է, իսկ բացարձակ նվազագույնը` -26⁰C դիտվել է 1928թ-ին, -27⁰C 1972թ: Խիստ ցուրտ փետրվարներ դիտվել են 1949, 1950, 1969, 1972, 1976, 1979, 1986, 2017 թվականներին: Մասնավորապես 1976թ.-ին հանրապետության տարբեր շրջաններում այն 6-8⁰-ով ցածր էր հունվարի միջին ջերմաստիճանից: Գյումրիում և Պաղակնում օդի միջին ջերմաստիճանը եղել է  -16… -18⁰C, այսինքն նորմայից ցածր ` 10-12⁰C):
        Երևանում 1885-2010թթ. ժամանակահատվածում 16 անգամ դիտվել են խիստ ցուրտ փետրվարներ, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է -8⁰C:
        Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20%-ի դեպքում միջին ամսական  ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել:
        Տաք փետրվարներ դիտվել են 1955, 1963, 1966, 1979, 1986, 1987, 1999, 2004, 2009, 2010, 2018թթ.: Այդ տարիներին Արմավիրի, Արարատի մարզերում, Տավուշի և Սյունիքի ցածրադիր մասերում օդի միջին ամսական  ջերմաստիճանը եղել է +5…+6⁰C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Երևանում հասել է +20⁰C(1955թ.), Կապանում` +26⁰C(1955թ.):
        Փետրվարին տեղումների քանակը հանրապետությունում կազմում է 41մմ, որը տարեկան նորմայի 7%-ն է: Սակայն այդ քանակը տարածքում բաշխվում է անհամաչափ: Տավուշի և Սյունիքի հովիտներում միջինը դիտվում է 27-29մմ, Արմավիրի և Արարատի մարզերում 21մմ, 1200-2000մ բարձրությունների վրա 32-37մմ, 2000-2500մ բարձրությունների վրա` 40-50մմ, ավելի բարձր`  մինչև 80մմ: Երևանում տեղումների քանակը միջինը կազմում է 30մմ: Տեղումների քանակը զգալիորեն տարբեր է և ըստ տարիների` 1975,1985 թթ. փետրվարին հանրապետության տարբեր շրջաններում տեղացել է ամսական նորմայի կրկնապատիկ, առանձին շրջաններում եռապատիկ քանակը (Հրազդան, Սիսիան, Արմավիր, Գավառ): Փետրվարը տեղումներով առատ է եղել 1928, 1938, 1952, 1956,1984, 1990, 1997,2006 թվականներին:
         Հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, սակայն հովտային շրջաններում տարիների  20%-ի դեպքում դիտվել է անձրև: Այդ շրջաններում փետրվարին ձնածածկը կազմում է 8-14 օր: Նրա բարձրությունը չի գերազանցում 7սմ-ը, դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի առաջին տասնօրյակին: Հովտային շրջաններում առանձին դեպքերում կայուն ձնածածկ բոլորովին չի առաջանում:
          Լեռնային շրջաններում ձնածածկը պահպանվում է ողջ ամսվա ընթացքում և բարձրությունը հասնում է 20-40սմ, բարձր լեռնային շրջաններում` 70-150 սմ: Փետրվարին հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը 72% է :
         Մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է 1-8օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում և ցածրադիր վայրերում: Երևանում փետրվարին միջինը 8 օր դիտվում է մառախուղ (1974թ. և 1993թ. համապատասխանաբար 22 և 25օր): Փետրվարը հունվարի համեմատ ավելի քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը: Քամու առավելագույն արագությունը առանձին վայրերում փետրվարին հասնում է 20-30մ/վրկ, իսկ լեռնանցքներում և բարձր լեռնային գոտում` մինչև 35մ/վրկ, պոռթկումները` 40մ/վրկ: Լեռներում և լեռնանցքներում հաճախ դիտվում է բուք, միջինը` 7-12օր:

Փետրվար  ամսվա ամսական կանխատեսումը (2021թ.)

Արարատի և Արմավիրի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3...+4⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -8...-10⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +15...+17⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -29...-31⁰C, առավելագույնը`  +20...+22⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18...34 մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...-2⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10...-15⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +7...+10⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -34...-36⁰C, առավելագույնը` +12...+14⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 19...57 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3...+6⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Ամսվա ընթացքում առանձին օրեր  սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -8...-12⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը  մինչև +14...+17⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -25...-30⁰C, առավելագույնը` +15...+18⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25...33 մմ ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+7⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Ամսվա  ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -4...-7⁰C, առանձին օրեր  օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +17...+22⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -17...-20⁰C, առավելագույնը` +20...+23⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 27...30մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային  շրջաններում՝ +4...+5⁰C,  լեռնային շրջաններում` 0...-2⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին  օրեր  սպասվում  է  օդի  ջերմաստիճանի  նվազում`  գիշերը  նախալեռնային  շրջաններում  մինչև -6...-9⁰C, լեռնային շրջաններում` -12...-15⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում  նախալեռնային շրջաններում՝ ցերեկը մինչև +14...+16⁰C, լեռնային շրջաններում` +7...+10⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը`  նախալեռնային  շրջաններում`  -22...-25⁰, լեռնային  շրջաններում`   -30...-33⁰C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում՝ +20...+23⁰C, լեռնային շրջաններում` +11...+14⁰C): Ամսական տեղումների  քանակը  ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային  շրջաններում  30...32մմ, լեռնային շրջաններում 70...73մմ ):

                                                    Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +8...+10⁰C, նախալեռնային շրջաններում`  +3...+6⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը հովտային շրջաններում մինչև` -2...-7⁰C, նախալեռնային շրջաններում` -8...-13⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ հովտային շրջաններում՝ ցերեկը մինչև +18...+23⁰C, նախալեռնային շրջաններում` +15...+20⁰C (դիտված պատմական  բացարձակ  նվազագույնը`  հովտային  շրջաններում`  -18...-21⁰C, նախալեռնային շրջաններում` -29...-32⁰C, առավելագույնը` հովտային շրջաններում +24...+27⁰C, նախալեռնային շրջաններում` +14...+17⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 16...32 մմ, նախալեռնային շրջաններում 23...54 մմ ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +4...+5⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -5...-7⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +15..+17⁰C (դիտված  պատմական բացարձակ նվազագույնը` -25...-27⁰C, առավելագույնը՝ +19...+21⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 21...34 մմ):