http://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/weather/Weather_01_2021/Texekagir%2019_01_2021_1.png

AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (19-24.01.2021թ.)

Պայմանական նշաններ

19.01.2021թ.

ՈՒշադրություն
Հունվարի 19-ի ցերեկը և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։

Երևան քաղաքում՝
Հունվարի 19-ի ցերեկը, 20-ին  ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 19-21-ին ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում՝
Հունվարի 19-ի ցերեկը, 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։
Հունվարի 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ, 19-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։

Երևան քաղաքի հունվարի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ
  • Օդի առավելագույն ջերմաստիճան                     12.00C (1999թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան                        -28.00C (1972թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան                     -4.30C