AM RU EN

ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԱՄՍՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ (2020թ.)

     Հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար  փոքրանում է ցերեկվա  տևողությունը:
     Զգալիորեն պակասում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը +7.90C է և նախորդ ամսվա համեմատությամբ ցածր է 50C-ով: Ամսվա ընթացքում դիտվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում, առաջին տասնօրյակում միջին տասնօրյակային ջերմաստիճանը կազմում է +9.80C,  երրորդում՝  +5.90C:
     Միջին ջերմաստիճանը առավել բարձր է Մեղրիում՝ +150C, Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում՝ +130C, Տավուշում՝ +120C: Ցածր է  լեռնային շրջաններում՝  +70C (Աշոցքում՝ +40C ):
     Աշնան առաջին նշանները հանդիսանում են հողի մակերևույթին դիտվող ցրտահարությունները: Ցրտահարություններ հողի մակերևույթին  տարածքի մեծ մասում  հնարավոր են  արդեն ամսվա սկզբին,  իսկ օդում ամսվա վերջին: Հատկապես վտանգավոր են վաղ ցրտահարությունները տաք շրջանների համար, որտեղ ջերմաստիճանային ֆոնը դեռևս բարձր է: Արարատյան դաշտում  աշնանային ամենավաղ  ցրտահարությունները  դիտվել են հոկտեմբերի 1-ին և 2-ին, սակայն դրանց հավանականությունը շատ փոքր է:
     Հոկտեմբերին ավելանում է տեղումների քանակը, այն հանդիսանում է տարեկան երկրորդ առավելագույնը մայիսից հետո: Ամսական տեղումների միջին  քանակը կազմում է 48մմ: Ամենից քիչ տեղումներ դիտվում են Արարատյան դաշտում` 23-30մմ, ամենից շատ` Լոռիում,  Կոտայքում, Գորիսում` 50-60 մմ:
     Հոկտեմբերին  ավելանում է  նաև ամպամած օրերի թիվը, որը հատկապես  շատ է Գորիսում,  բայց պարզ օրերի թիվը դեռևս գերակշռում է:
     Հարաբերական խոնավությունը որոշ չափով ավելանում է և միջինը կազմում է 65-75%,  ցերեկային ժամերին  այն հասնում է 40-55%:
     Հոկտեմբերին մառախուղների հաճախականությունը մի փոքր ավելանում է, հատկապես  Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան  լանջերին:
     Քամու ռեժիմը  հանրապետությունում  սեպտեմբերի նկատմամբ էապես չի փոխվում, միայն  որոշ չափով  մեծանում է  արևմտյան քամիների հաճախականությունը:

Արարատի և Արմավիրի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +14...+160C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26...+280C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +2...+40C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -5...-60C, առավելագույնը՝ +31...+320C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս  (նորման՝  27-32 մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +8...+100C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Առանձին օրեր  հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը` մինչև  +20...+220C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -1..-40C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -10...-150C, առավելագույնը՝ +25...+280C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` 38-66 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +10...+120C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր  հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +20...+240C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 0...-50C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -10...-140C, առավելագույնը՝ +28...+300C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` 44-49 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +11...+140C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր  հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը` մինչև  +23...+260C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +4...+60C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -5...-60C, առավելագույնը՝ +28...+300C): Ամսական տեղումների քանակը սպասվում է  նորմայից պակաս  (նորման` 62-63 մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +14...+160C, լեռնային շրջաններում` +8...+100C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +26...+280C, լեռնային շրջաններում՝ +20...+220C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` +2...+50C, լեռնային շրջաններում` -1...-30C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -5...-60C, առավելագույնը՝ +31...+320C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -10...-130C, առավելագույնը՝ +25...+280C): Ամսական տեղումների  քանակը  սպասվում է նորմայից պակաս (նորման` նախալեռնային  շրջաններում  30-40 մմ, լեռնային շրջաններում 70-72 մմ ):

 

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +15...+170C, նախալեռնային շրջաններում` +10...+120C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը հովտային շրջաններում  մինչև`  +25...+300C, նախալեռնային շրջաններում՝ +20...+240C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` +4...+60C, նախալեռնային շրջաններում` 0...-20C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -4...-50C, առավելագույնը՝ +32...+330C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -12...-150C, առավելագույնը՝ +25...+280C): Ամսական տեղումների  քանակը  սպասվում է նորմայից պակաս (նորման` հովտային շրջաններում 30-55մմ,   նախալեռնային   շրջաններում  39-74 մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +14...+150C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Առանձին  օրեր հնարավոր է  օդի  ջերմաստիճանի  բարձրացում  ցերեկը՝  մինչև  +26...+280C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +2...+40C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -4...-50C, առավելագույնը՝ +32...+330C): Ամսական տեղումների քանակը  սպասվում է նորմայից պակաս (նորման` 27-32 մմ):