AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (23-28.08.2023թ.)

Պայմանական նշաններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 23-28-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

Երևան քաղաքում՝՝
Օգոստոսի 23-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 24-25-ին, 28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-ին, 26-28-ին՝  երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ, 24-25-ին՝ 17-20մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Oգոստոսի 23-ի, 24-ին, 28-ին կեսօրից հետո, 25-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-26-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։

Երևան քաղաքի օգոստոսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      37.3°C (1999թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         12.0°C (2009թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     24.1°C