AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (10-15.08.2023թ.)

Պայմանական նշաններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 10-14-ին, ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Օգոստոսի 12-15-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝
Oգոստոսի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 12-15-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14մ/վրկ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում`
Oգոստոսի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-3 մ/վրկ, 12-15-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ի ցերեկը, 11-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Երևան քաղաքի օգոստոսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      40.0°C (2003թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         13.1°C (1998թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     25.2 °C